ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին. ցուցակը կգլխավորի Լեւոն Տեր-Պետրոսյանը


ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին. ցուցակը կգլխավորի Լեւոն Տեր-Պետրոսյանը

  • 18-05-2021 18:53:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կուսակցությունը կմասնակցի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: 
 
«Այսօր՝ մայիսի 18-ին, կայացավ Հայ Ազգային Կոնգրեսի նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որը քննարկեց Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Համակողմանի քննարկման արդյունքում, ընդունվել է հետևյալ որոշումը․
 
Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրական շտաբը՝ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն