Հնդկաստանի դեսպանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան


Հնդկաստանի դեսպանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

  • 18-05-2021 19:50:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մայիսի 17-ին հյուրընկալվել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:
 
Համալսարանում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ունկնդիրներին և ՊԱՀՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմին դեսպանը համառոտ ներկայացրել է Հնդկաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ԶՈՒ կառուցվածքն ու խնդիրները, ռազմարդյունաբերության ոլորտում ձեռքբերումներն ու Հայաստանի հետ համագործակցության ներկա իրողություններն ու հեռանկարները:
 
Դեսպան Կիշան Դան Դեվալին պատասխանել է նաև ՊԱՀՀ ուսումնառողների և դասախոսական կազմի հարցերին: 
 
Համալսարանի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը բարձր է գնահատել հայ-հնդկական բարեկամական համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ ՊԱՀՀ-ի ներուժը ևս կնպաստի հարաբերությունների հետագա զարգացմանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն