Անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստ


Անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

  • 18-05-2021 21:15:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 17-ին անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից:
 
Քննարկվել են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին մասնակցած զինծառայողներին հոգեբանական աջակցության ցուցաբերման նախագծեր: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Զինված ուժերում հոգեբանական ծառայության արդյունավետության բարձրացման ուղիներին: 
 
Նիստի ընթացքում կարևորվել է պետական հանրակրթական դպրոցներ առաջին դասարանցիների ընդունելության գործընթացում  պատերազմից տուժած ընտանիքներին տարբերակված վերաբերմունք ցուցաբերելու խնդիրը, որի վերաբերյալ ընդունվել է համապատասխան առաջարկություն:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն