Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում բռնկված հրդեհը մարվել է


Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում բռնկված հրդեհը մարվել է

  • 18-05-2021 21:27:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են որ մայիսի 18-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում՝ եռահարկ շենքի տանիքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Փրկարարներն իրականացրել են տարահանման աշխատանքներ։ Տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։52-ին, մարվել՝ 19։29-ին։ Այրվել են շենքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 250 քմ):
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն