Ռուսաստանը դադարեցնում է դեպի Թուրքիա բոլոր թռիչքները

18-05-2021 22:02:51   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը



Ռուսական «S7» ավիաընկերությունը հայտարարել է, որ չեղարկվել են 2021 թվականի ամառային սեզոնին դեպի Թուրքիա իրականացվելիք բոլոր թռիչքները։ Կազմակերպության պատասխանատուների պարզաբանմամբ՝ որոշումը պայմանավորված է Թուրքիայում կորոնավիրուսի համաճարակի
հետ կապված անորոշությամբ, տեղեկացնում է  Ermenihaber.am-ը: 
 
Թռիչքները կվերականգնվեն միայն Թուրքիայում համաճարակային իրավիճակի կայունացումից հետո։ Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի խոշորագույն «Aeroflot» ավիաըներությունը։ «Aeroflot»-ը տեղեկացրել է, որ դադարեցնում է դեպի Թուրքիա բոլոր ավիատոմսերի վաճառքը և չվերթները։
 
Առանց այն էլ զբոսաշրջային ճգնաժամի մեջ հայտնված Թուրքիան հույս ունի, որ դա վերջնական որոշում չէ և ռուսական կառավարությունը դեռ կվերանայի այն։
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 104 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար