Ռուսաստանը դադարեցնում է դեպի Թուրքիա բոլոր թռիչքները
18-05-2021 22:02:51 | Թուրքիա | Ի՞նչ է գրում մամուլը
Ռուսական «S7» ավիաընկերությունը հայտարարել է, որ չեղարկվել են 2021 թվականի ամառային սեզոնին դեպի Թուրքիա իրականացվելիք բոլոր թռիչքները։ Կազմակերպության պատասխանատուների պարզաբանմամբ՝ որոշումը պայմանավորված է Թուրքիայում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված անորոշությամբ, տեղեկացնում է Ermenihaber.am-ը:
Թռիչքները կվերականգնվեն միայն Թուրքիայում համաճարակային իրավիճակի կայունացումից հետո։ Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի խոշորագույն «Aeroflot» ավիաըներությունը։ «Aeroflot»-ը տեղեկացրել է, որ դադարեցնում է դեպի Թուրքիա բոլոր ավիատոմսերի վաճառքը և չվերթները։
Առանց այն էլ զբոսաշրջային ճգնաժամի մեջ հայտնված Թուրքիան հույս ունի, որ դա վերջնական որոշում չէ և ռուսական կառավարությունը դեռ կվերանայի այն։