ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ կամ Ադրբեջան. Ի՞նչ է սա նշանակում


ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ կամ Ադրբեջան. Ի՞նչ է սա նշանակում

  • 19-05-2021 18:23:15   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
«ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ կամ Ադրբեջան. Ի՞նչ է սա նշանակում
 
Ավելորդ լարվածությունից խուսափելու համար զուտ փաստեր շարադրեմ.
 
1. Նման զգուշացումները լինում են հերթական և արտահերթ:
2. 44 օրյա պատերազմից 2 օր առաջ նման զգուշացում եղավ:
3. Դրան նախորդել էին ադրբեջանաթուրքական զորավարժությունները և սահմանի երկայնքով ադրբեջանական զորքի կուտակումները:
4. Հիմա կարծես զորքի կուտակում չկա, բայց կա լուրջ լարվածություն:
5. Այս զգուշացումը տարածվում է մեր ՊՆ-ի հայտարարությունից հետո: 
6. Այս թեմայով երկու օր առաջ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սալիվանը խոսել է Ալիևի և Փաշինյանի հետ: 
 
Այս պահին դեռ այսքանը»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն