Այո', ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին. Նիկոլ Փաշինյան


Այո', ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին. Նիկոլ Փաշինյան

  • 20-05-2021 12:07:03   | Հայաստան  |  Քաղաքական

Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված՝ որպես նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել են, նա այդ փաստաթուղթը ստորագրելու է:
 
«Այո', ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»,- հայտարարեց նա:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական