Իսկ ինչո՞ւ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց. Փաշինյան


Իսկ ինչո՞ւ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց. Փաշինյան

  • 20-05-2021 20:12:05   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովի արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շրջանառվող տեղեկությանը, թե Տավուշի ու Արարատի մարզերից տարածքներ են զիջվելու Ադրբեջանին։ 
 
Նա նկատեց, թե անընդհատ խոսվում է ինչ-որ տարածքներ հանձնելու մասին, բայց ինչո՞ւ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց:
 
«Արցախյան առաջին պատերազմի հետևանքով ավելի քան 70 քառակուսի կմ Սովետական Հայաստանի  տարածքներից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այսօր մենք սահմանամերձ գյուղեր ունենք, որ 30 տարի այդ գյուղերը չունեն վարելահող, այդ գյուղերի բնակիչներն ապրում են և հող չունեն, որ մշակեն։
 
Այո, մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր Զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ես ավելին ասեմ, դեռևս 90-ականներից կան Ադրբեջանի ԶՈւ մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում։ Եվ նախորդ անգամ պաշտպանության նախարարն էլ ասաց՝ հակառակ իրավիճակն էլ ունենք։
 
Եվ մենք հիմա պետք է ի վերջո խոսենք, հասկանանք ինչ ենք անում։ Կան ամենատարբեր տարբերակներ, օրինակ, եղած իրավիճակը արձանագրում ենք որպես պետական սահման, չգիտեմ։ Իսկ ինչո՞ւ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց։ Ինչո՞ւ ենք անընդհատ օտար պրոպագանդայի թեզերով խոսում մեր ներքին կյանքում»,- ասաց Փաշինյանը։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական