Իրավիճակը շատ լարված է, եկեք չթերագնահատենք. Փաշինյան


Իրավիճակը շատ լարված է, եկեք չթերագնահատենք. Փաշինյան

  • 20-05-2021 21:33:04   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովի արտահերթ նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գեղարքունիքի մարզում ադրբեջանցիների կողմից արված ու տարածված տեսանյութին, երբ ադրբեջանցի ու հայ զինվորականների միջև միջադեպ էր եղել։
 
«Այդ օրը ես հայտարարել էի, որ  սահմանին լարվածությունն աճում է: Հետո հանդարտվեց այդ իրավիճակը, այո, հրազենի կիրառում տեղի չէր ունեցել, բայց սահմանի ամբողջ երկայնքով տեղի էին ունեցել զանգվածային ծեծկռտուքներ՝ մեր և ադրբեջանցի զինվորների միջև։ Հիմա ասում են՝ Պաշտպանության նախարարությունն ինչո՞ւ հերքեց, հետո հաստատեց։ Որովհետև դուք գիտեք՝ ՊՆ-ին զեկուցո՞ւմ են, ասում են՝ հարձակվեցին, մենք փախա՞նք։ Չէ, չեն զեկուցում, վերջնարդյունքն են զեկուցում, ասում են՝ դեպք եղավ, հետո լուծեցինք։ Երկու ժամանոց միջադեպից Ադրբեջանը 3 րոպե կտրում է ու տալիս է հայաստանյան իր տեղեկատվական ազդեցության գործակալներին։ Այդ գործակալներն էլ տարածում են։ Այդ մարդիկ հակապետական մարդիկ են, 30 տարի Ղարաբաղի կեսն ու ազատագրված տարածքները տվել են»,- ասաց Փաշինյանը։
 
Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզում այսօր հայ և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած փոխհրաձգությանը, Ձաշինյանն ասաց. «Իրավիճակը շատ լարված է, եկեք չթերագնահատենք։ Այսօր, այո, Կութի շրջանում եղել է հրաձգություն, բայց հետո կողմերն արձանագրել են, որ դա թյուրըմբռնման արդյունք է, եկել, քննարկել են, որ իրար վրա չի եղել կրակոցը, այլ միջադեպ է տեղի ունեցել»։
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play