Եթե այս իրավիճակում հույսներս դնենք ռուսների կամ այլոց վրա, կկորցնենք մեր պետականությունը. Նորայր Նորիկյան


Եթե այս իրավիճակում հույսներս դնենք ռուսների կամ այլոց վրա, կկորցնենք մեր պետականությունը. Նորայր Նորիկյան

  • 21-05-2021 17:30:30   | Հայաստան  |  Քաղաքական



Ադրբեջանը լկտիաբար խախտում է տարածաշրջանում առանց այն էլ փխրուն խաղաղությունը և փորձում է անընդհատ լարվածության մեջ պահել, այսպես ասած` Զանգեզուրյան միջանցքի խնդիրը լուծելու գործողություններում հավելյալ պահանջ ներկայացնել Հայաստանին: Այս մասին Նոյյան Տապանի  «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը: 
 
Նա նկատեց` մենք կանգնած ենք մեր պատմության ամենադրամատիկական շրջափուլերից մեկում, և իրավիճակը ցանկացած պահի կարող է տարածաշրջանում պայթել, ռազմական էսկալացիան կարող է տարածվել` դրանից բխող բոլոր հետևանքներով:
«Ադրբեջանցիների մուտքը ՀՀ սահմաններից ներս և դուրս չգալը ես գնահատում եմ որպես հարձակում Հայաստանի վրա և կարծում եմ, որ դա ցանկացած պահի կարող է պայթեցնել մեր ռեգիոնը` դրանից բխող հետևանքներով: Մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունը և այս հարցում ցուցաբերենք համազգային համերաշխություն, զերծ մնանք ներքաղաքական օրակարգը սնուցող տերմինաբանությունից և հասկանանք, որ որևէ իշխանություն չի կարող ունենալ այն արժեքը, ինչ հայրենիքը, հետևաբար հանուն իշխանության որոշ շրջանակների կողմից գզվրտոցը էլ ավելի է թուլացնում մեր հայրենիքի պաշտպանության գործընթացը, էլ ավելի է կասկածամտություն ներարկում յուրաքանչյուրիս մեջ»,- ասաց Նորիկյանը: 
 
Նա շեշտեց` հայրենիքի պաշտպանության գործը պետք է լինի առաջնային, և մենք ինքներս պետք է առաջ տանենք մեր պետական շահը, այլ ոչ թե հույսներիս դնենք այլ պետությունների վրա: 
«Նախ պետք է դուրս գանք այս հոգեբանական ծանր վիճակից և հասկականք, որ մեզանից լավ ոչ ոք չի պաշտպանելու մեր հայրենիքը: Դա իներցիոն մտածողություն է, թե այս կամ այն պետությունը կպաշտպանի մեզ: Եթե մենք պետություն ենք, մենք պետք է մեր զինված ուժերի վրա հենվենք: Եթե մենք չհաղթահարենք հոգեբանական այս բարդույթը և հույսներս դնենք ռուսների կամ այլոց վրա, մենք կկորցնենք մեր պետականությունը»,- ասաց նա: 
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական