Ծանրամարտի երիտասարդական առաջնությանը կմասնակցի 7 հայ ծանրորդ


Ծանրամարտի երիտասարդական առաջնությանը կմասնակցի 7 հայ ծանրորդ

  • 21-05-2021 20:35:59   | Հայաստան  |  Սպորտ

Ուզբեկստանի մայրաքաղաքում մայիսի 23 –ին կսկսվի աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի ծանրորդները, տեղեկանում ենք Հայաստանի օլիմպիական կոմիտեից:
 
Այսօր լուսադեմին  Տաշքենդ են մեկնել  Գոռ Սահակյանը  / 67 կգ /, Կարեն Մարգարյանը, Սուրեն Գրիգորյանը  / երկուսն էլ՝ 81 կգ /, Գարիկ Կարապետյանը  / 96 կգ / , Պետրոս Պետրոսյանը  / 102 կգ /, աղջիկների մրցաշարի մասնակիցներ  Միլենա Խաչատրյանը  / 71 կգ / և Լիանա Գյուրջյանը  / 81 կգ /:
 
Նրանց մրցավայր են ուղեկցել մարզիչներ Մելիք Ղուկասյանը,Հակոբ  Ֆիլոսյանը և Տարոն Թովմասյանը:
 
Մրցավարական հանձնախմբում կաշխատի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ