Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար


Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար

  • 22-05-2021 17:14:23   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Ադրբեջանից փոխանցվելիք գումարը ստանալու նպատակով բանկային հաշիվ բացել է «Արցախբանկ»-ում: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ

«Բանկում հաշվեհամար եմ բացել, Ստրասբուրգի Եվրոպական դատարանի որոշմամբ, Ադրբեջանից 30 000 եվրո փոխանցումը ստանալու համար»,- գրել է բլոգերը` կցելով «Արցախբանկ»-ի քարտի լուսանկարը: 

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու և դաժան կտտանքներ կիրառելու համար: Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել: 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play