Մխիթարյանը որոշել է մնալ «Ռոմա»-ում


Մխիթարյանը որոշել է մնալ «Ռոմա»-ում

  • 22-05-2021 20:21:25   | Հայաստան  |  Սպորտ

Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշ ժամանակ կասկածում էր՝ արդյոք նա պետք է մնա «Ռոմայում», հաշվի առնելով, որ հաջորդ մրցաշրջանից թիմը կգլխավորի Ժոզե Մոուրինյոն, հայտնում է Calciomercato-ն: Այնուամենայնիվ, հայ կիսապաշտպանը որոշել է շարունակել խաղալ հռոմեացիների կազմում, փոխանցում է Armsport.am-ը: 
 
Ըստ աղբյուրի՝ «Ռոման», որտեղ Մխիթարյանը ստանում է երեք միլիոն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանում, գումարած մեկ միլիոն բոնուս, նույնպես շահագրգռված է նրան պահելու հարցում։
 
Մոուրինյուն ու Մխիթարյանը միասին աշխատել են «Մանչեսթեր Յունայթեդում»:
 
Ավելի վաղ իտալական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը» և «Յուվենտուսը»։
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play