2018-ին իշխանության բերվեցին թուրքական գործակալները, և այսօր Հայաստանում իրականացնում են Մեծ Թուրանի ծրագիրը. Արտակ Գալստյան
26-05-2021 16:22:15 | Հայաստան | Քաղաքական
2018 թվակնին Հայաստանում իշխանության բերվեցին թուրքական գործակալները և այսօր Հայաստանում իրականացնում են Մեծ Թուրանի ծրագիրը: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ հայտարարեց Հայոց հայրենիք կուսակցության վարչապետի թեկնածու, իրավապաշտպան Արտակ Գալստյանը։ Նա ընդգծեց`այդ ծրագիրը դեռևս իրականացման փուլում է, ինչի մասին են վկայում Հայաստանի սահմանին զարգացող իրադարձությունները:
«2018 թվականից ի վեր Փաշինյանի բոլոր գործողությունները տանում էին պետության թուլացման, և տրամաբանական հարց էր առաջանում, թե հեղափոխությամբ իշխանության եկած մարդը ինչո՞ւ պետք է թուլացնի պետությունը և ո՞ւմ է դա ձեռնտու: Ակնհայտ էր, որ ՀՀ փլուզումն առաջին հերթին ձեռնտու է թուրք-ադրբեջանական դաշինքին, տրամաբանական էր, որ երբ Փաշինյանը իրավիճակը կհասցնի կրիտիկական կետին, թուրքերը հարձակվելու են, և այդպես էլ եղավ:
Երբ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթուղթը ստորագրեց, տրամաբանական էր, որ դրանով ամեն ինչ չի ավարտվում և դրա առաջին ազդակը եղավ ՌԴ նախագահի կայքում հրապարակված երկու տեքստերը: Առաջին տեքստում նշված էր, որ անկլավները ու միջանցնքները պետք է տրվեն, հետո հրապարակվեց մեկ այլ տեքստ, որտեղ այդ ամենը չկար: Հայտարարություն եղավ, որ դա փոխվել է ՌԴ նախագահի հրամանով, ինչին համաձայն են եղել նաև Փաշինյանն ու Ալիևը: Այդ փաստերը համադրելով կարելի էր կանխագուշակել այն ամենն, ինչ այսօր կատարվում է»,- ասաց հաղորդման հյուրը:
Նա նաև հայտարարեց` այն, որ Հայաստանում գործ ունենք ադրբեջանաթուրքական իշխանության հետ փաստում են նաև վերջին օրերի զարգացումները: «Թշնամու զորքը հատում է Հայաստանի սահմանը, իսկ մեր իշխանությունը հրաման է տալիս չկրակել: Սա ի՞նչ է նշանակում: ՀՀ սահմանադրությամբ` զինված ուժերը պաշտպանում են ՀՀ սահմանները և պարտավոր են ցանկացած սահմանահատման դեպք կանխել տեղում, իսկ Փաշինյանի ապօրինի հրամանի արդյունքում ՀՀ տարածքում թշնամու 1000-ից ավելի զինվորներ կան: Մինչև թուրքը հասներ մեր խրամատ, պետք է ոչնչացվեր, սակայն ՀՀ Զինված ուժերին թույլ չեն տվել կրակել: Մենք բացահայտ գործ ունենք ադրբեջանական թուրքական իշխանության հետ: Մենք հիմա պատրաստվում ենք հաղորդում ներկայացնել այդ դեպքերի վերաբերյալ, թե ով է հրաման տվել զորքին, որ թույլատրեն թուրքին անցնել սահմանը և կրակ չբացել»,- ասաց Գալստյանը: