ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ն են մեզ հորդորում խնդիրը քաղաքական եղանակներով լուծել. Փաշինյան


ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ն են մեզ հորդորում խնդիրը քաղաքական եղանակներով լուծել. Փաշինյան

  • 26-05-2021 17:39:03   | Հայաստան  |  Քաղաքական

Հենց ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ն են, որ մեզ հորդորում են որպես գործընկեր, որ մենք քաղաքական եղանակներով այս հարցը լուծենք: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 
 
«Մեր անվտանգային համակարգը լուրջ փորձությունէ  անցնում և այս փորձությունը պետք է հաջողությամբ հաղթահարենք: Մենք համոզված ենք, որ այս փորձությունը ՀԱՊԿ-ն և հայ-ռուսական անվտանգային համագործակցությունը  կհաղթահարի: Պաշտպանության նախարարը լինելու է  Մոսկվայում հանդիպումներ է ունենալու ՌԴ պաշտպանության նախարարի հետ և մենք հստակ արձանագրում ենք, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մեր տարածքից պետք է դուրս գան: Էլի եմ ասում, պաշտպանության նախարարությունն էլ քանիցս հայտարարել է, որ մենք ամեն ինչ անում ենք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու համար, սակայն ողջամիտ լուծումներ չլինելու դեպքում մենք մեր տարածքային ամբողւջականությունն ու ինքնիշխանությունը պահելու մասին պետք է մտածենք, բայց էլի ուզում եմ ընդգծել, որ հենց ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ն են, որ մեզ հորդորում են որպես գործընկեր, որ մենք քաղաքական եղանակներով այս հարցը լուծենք»,- ասաց Փաշինյանը: 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական