Որպես սահմանի մարդ եմ ասում՝ զինված մարդուն չեն կարող առևանգել, սա ինչ-որ նպատակներ ունի Ոսկան Սարգսյան
27-05-2021 17:06:12 | Հայաստան | Քաղաքական
Այսօր Հայաստանի բնակչության մեծամասնությունը անադեկվատ է կատարվող իրադարձությունների նկատմամբ: Թվում է` երկրում ուրիշ խնդիր չկա, միայն ընտրություններով ենք ապրում: Բայց ընտրություններով ի ՞նչ հարց է լուծվելու, եթե մենք այսօրվա խնդիրները չենք լուծում: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարիժամանակ նշեց լրագրող Ոսկան Սարգսյանը:
«Առաջին հերթին իշխանությունն է մեղավոր և ժողովուրդը, որ ոչ ադեկվատ է արձագանքում տեղի ունեցողին: Ամեն անգամ պետք է մեզանից գերի տանե՞ն, որ հասկականք` ունենք ՊՆ, ԱԱԾ, ունենք դաշնակիցներ և այլն: Կամ ի՞նչ է նշանակում առևանգել: Առևանգում են աղջիկներին, ես որպես սահմանի մարդ եմ ասում: Զինված մարդուն չեն կարող առևանգել, այդ մարդիկ զենքը գցել հանձնվե՞լ են` իմանալով ինչ է իրենց սպասվում Ադրբեջանում: Այստեղ թերասացություն կա, սա ինչ որ նպատակներ ունի, այսինքն, ես կարող եմ ենթադրել, որ Ալիևը մտածելով, որ ընտրության արդյունքը կարող է Փաշինյանի համար ոչ բարենպաստ լինել, ցանկանում է մինչ ընտրությունները ստանալ այն, ինչ ուզում է»,- ասաց լրագրողը:
Նա ընդգծեց` իշխանությունը պատասխանատվություն է առաջին հերթին, բայց ինքը չեմ տեսնում պատասխանատվություն: Այսօրվա իրավիճակը ամենաթողության է նմանվում: