Պայմանական Վաղարշակը հաղթեց պայմանական Արա Այվազյանին


Պայմանական Վաղարշակը հաղթեց պայմանական Արա Այվազյանին

  • 28-05-2021 13:52:56   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
lragir.am. Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարական տվեց։ Չնայած նրա հրաժարականի մասին խոսակցություններ վաղուց կային, բայց հազիվ թե նրա հրաժարականը պատահաբար համընկներ Հայաստանի հետ սահմանին Ռուսաստանի կամ էլ Մինսկի խմբի համանախագահ երկրներից դիտորդներ տեղակայելու մասին Նիկոլ Փաշինյանի «առաջարկի» հետ։ Պետք է ենթադրել, որ «այլ երկրները» նշվել է ձեւի համար, իսկ Հայաստանը սահմանները հանձնվում են Ռուսաստանին։
 
 
Հայաստանի կառավարությունը նույն օրը որոշել էր Սյունիքի մարզում երեք հողակտոր փոխանցել Ռուսաստանի ԱԴԾ-ին։ Երեկ, ինչպես նշել էր Անդրանիկ Քոչարյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «կարեւոր գործուղումով» Մոսկվայում էր։ Ի՞նչ է նա պայմանավորվել Մոսկվայում, որից հետո Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ու հայտարարել հայկական սահմանից հայկական զորքը հետ քաշելու մասին։ Եվ որից հետո Արա Այվազյանը հրաժարական է տվել։
 
Հայաստանում արդեն մի քանի շաբաթ անտեսանելի պայքար է պայմանական Արա Այվազյանի ու պայմանական Վաղարշակ Հարությունյանի միջեւ։ ԱԳՆ-ն հնարավորության սահմաններում փորձում է հարցերը տեղափոխել «բարձրագույն լիգա»՝ ԵԱՀԿ, ՄԱԿ մակարդակ՝ կապ պահելով ուժային կենտրոնների դեսպանների հետ ու փորձել Հայաստանի ինքնիշխանության միջազգային երաշխիքներ ապահովել։ Պաշտպանության նախարարությունը Հարությունյանի ղեկավարությամբ համառորեն փորձում է խաղալ Ռուսաստանի «առաջնությունում»՝ ամեն ինչ անելով, որ բանակը չկատարի իր պարտավորությունները եւ «ինտեգրվի» ռուսական բանակին։
 
Վաղարշակ Հարությունյանը պատերազմից անմիջապես հետո ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել էր Ռուսաստանի հետ համագործակցության ընդլայնման, ռազմաբազան Սյունիքում տարածելու ծրագրերի մասին, այսինքն՝ այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում, արդեն այն ժամանակ էր ծրագրվել։ Վաղարշակ Հարությունյանի նշանակումն էլ Հայաստանի հանդեպ հիբրիդային գործողությունների մասն էր։
 
Դրանից հետո, իհարկե, Նիկոլ Փաշինյանն էլ կարող է հեռանալ։ Նա իր առաքելությունը կատարել է։
 
Նաիրա Հայրումյան
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play