«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեկնարկել է


«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեկնարկել է

  • 01-06-2021 15:38:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հովանավարությամբ, 2021 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 9-ը Հայաստանում կիրականացնի «Սփյուռքի երիտասարդ դեսպաններ» ծրագիրը։
 
Այն կազմակերպվում է առաջին անգամ և նպատակ ունի աջակցել սփյուռքի այն երիտասարդներին, ովքեր ներգրավված են Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործընթացներում և աշխատանքներ են տանում համայնքային կյանքի ակտիվացման, հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաև ձևավորել հայ երիտասարդների դինամիկ ցանց, որը կունենա աշխարհի տարբեր համայնքներից սփյուռքահայ երիտասարդների ընդլայնված ներկայացվածություն։
 
Ծրագրի դիմորդները կարող են լինել 22-35 տարեկան սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր առնվազն 5 տարի բնակվում են սփյուռքում, սփյուռքի հայկական համայնքների ակտիվ և ներկայացուցչական անդամներ են, տիրապետում են հայերենին, ցանկություն ունեն ներդրում ունենալու Հայաստանի շահերն առաջ տանելու, ինչպես նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններն ամրապնդելու գործում, ունեն մեդիա կոնտենտ գրելու փորձառություն (ցանկալի է)։
 
Ծրագիրն ունի տեսական և գործնական բնույթ, ինչպես նաև նախատեսվում են տարաբնույթ այցեր և հանդիպումներ:  Ծրագրի ավարտին կկազմակերպվի Երիտասարդական ֆորում, որի ընթացքում կպատրաստվի երիտասարդական  քաղաքականության փաստաթուղթ՝ սփյուռքի համայնքների և հայրենիքի միջև կայուն համագործակցություն ձևավորելու համար:
 
Հայտադիմումները կընդունվեն 2021 թ. հունիսի 1-25-ը` մինչև ժ.00:00-ն (Երևանի ժամանակով): Հայտը լրացնելու և ավելի մանրամասն տեղեկատվության համար այցելեք հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/19/Diaspora-Youth-Ambassador:
 
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասին
 
Հիմնվելով 2019 թվականին՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատասխանատու է Հայաստան-սփյուռք հարաբերությունների  զարգացման և իրականացման ռազմավարությունների և քաղաքականության մշակման համար: Այն ներառում է հայրենադարձության գործընթացի աջակցությունն ու խրախուսումը, հայրենադարձների ինտեգրման գործընթացի հեշտացումը, սփյուռքի ներուժի քարտեզագրումը և այլն: Գրասենյակը բաղկացած է տարբեր ստորաբաժանումներից, որոնցում ներգրավված են ներկայացուցիչներ սփյուռքի հայ համայնքներից: Ընթացիկ գործունեության և ծրագրերի մասին ավելի իմանալու համար այցելեք գրասենյակի կայք՝ http://diaspora.gov.am/hy, հետևեք մեզ սոցցանցերում՝ @DiasporaGovAm կամ գրեք diaspora@gov.am էլ. հասցեով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն