Նիկոլիզմն աղանդ է, որի առաջնորդը Փաշինյանն է, բայց անիրական եմ համարում, որ նա շարունակի պաշտոնավարել. Արա Հակոբյան
01-06-2021 17:57:35 | Հայաստան | Քննարկում
Վերջին իրադարձություններով պայմանավորված` փոխվել է մեր ազգային օրակարգը, և առաջնային է դարձել ՀՀ անվտանգությունը և ինքնիշխանության պահպանումը: Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նման կարծիք հայտնեց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:
«Մենք հասկանում ենք, որ հայոց պետության ինքնիշխանությունն է միայն, որ կարող է գրավական լինել անվտանգության: Ինչքան էլ մենք փորձենք մեր գործընկերների հետ` հարաբերությունները վերաձևելով աջակցություն ստանալ անվտանգության հարցերում, միայն ինքնիշխան Հայաստանն է կարող այդ հարցը լուծել:
Մյուս հարցը Հայաստանում տիրող մթնոլորտի փոփոխությունն է: Ընկճախտը տիրել է մարդկանց, մարդիկ հիասթափված են ինչպես պատերազմի արդյունքների, այնպես էլ իշխանությունների հետ կապված ակնկալիքներից: Այստեղ մենք պետք է վերափոխում անցկացնենք Հայաստանում, մշակությաին վերափոխում»,- ասաց Հակոբյանը:
Ըստ նրա` վերջին 30 տարում Հայաստանում պետության և ազգի շահը գերակա չի եղել, ՀՀ-ում գործող իշխող համակարգը եղել է կորպորատիվ, այստինքն, իր մեջ ունեցել է կորպորատիվ շահեր, եղել են կլաններ, խմբեր, որոնց շահն է եղել գերակա: Այստեղ էլ կորսվել է պետության և պետականության գաղափարը:
«Փաշինյանի իշխանության պարագայում հնարավոր չի դիմակայել մարտահրավերներին, արտաքին գործընկերների հետ աշխատել: Փաշինյանն այն բացասական նախապայմանն է, որի պարագայում ոչինչ հնարավոր չի: Այսօր Փաշինյան անձը կատարում է ՀՀ ղեկավարի պաշտոնը, և այսօր ոչինչ հնարավոր չէ անել: Հայաստանն այսօր չի գործում որպես պետություն, և Հայաստանում չկա իշխանություն: Իշխանության վակուում ունենք, և այդ վակուումը պետք է հնարավորինս լցնենք»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարել է, որ 60 տոկոսի ակնկալիք ունեն, Հակոբյանը պատասխանեց. «Պոպուլիստական հայտարարություն է, ընտրություններում Փաշինյանը դրա կեսից պակաս ձայն կունենա: Փաշինյանի քվեն իր անմիջական շահառուներն են, և այն մարդիկ, որոնք նիկոլիզմի են հավատում, նիկոլիզմն աղանդ է և Փաշինյանն այդ աղանդի առաջնորդն է: Ես անիրական եմ համարում, որ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել»:
Առավել մանրամասն` տեսանյութում
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։