Ե'վ Ռոբերտ Քոչարյանը, և' Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե մերժված են. Պարույր Հայրիկյան
02-06-2021 20:34:48 | Հայաստան | Քննարկում
Ե'վ Ռոբերտ Քոչարյանը, և' Նիկոլ Փաշինյանը հանրության բանական հատվածի կողմից ի սկզբանե մերժված են: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Սակայն այստեղ գործում է տպավորության և գումարի հարցը, այսինքն մարդիկ ունեն միջոցներ, իշխանական լծակներ, քարոզչության հնարավորություն և օգտագործում են այդ ռեսուրսները: Հանրային հեռուստաընկերությունը 6 տարի է ազգային պայքարի առաջորդին ոչ մի անգամ եթեր չի հրավիրել, իսկ նրանք ամեն օր երևում են: Բայց ես հավատում եմ, որ մենք այս կարճ ժամանակահատվածում մարդկանց ցույց կտանք, որ գիտենք` սատանայի ու բարու պայքար է ընթանում: Այնտեղ, որտեղ գաղափարների պայքար պետք է լինի, շրջանառության մեջ է դրված գումարը, իսկ երբ գումարը դառնում է առաջնային, դու դառնում ես չարի սպասավոր»,- ասաց Հայրիկյանը:
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։