Իսկ ո՞րն է լինելու այն կարմիր գիծը, որից հետո հայ ժողովուրդը սկսելու է պաշտպանել իր իրավունքները

Իսկ ո՞րն է լինելու այն կարմիր գիծը, որից հետո հայ ժողովուրդը սկսելու է պաշտպանել իր իրավունքները

  • 03-06-2021 17:58:50   | Հայաստան  |  Քաղաքական



Երբ Հայաստանի իշխանությունն ասում է, որ մենք  չենք գնալու բախումների, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու, սա նշանակում է, որ հակառակորդը քայլ առ քայլ կարող է գալ առաջ: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց քաղաքագետ Արա Պողոսյանն՝ ընդգծելով՝  սա կոչվում է մաշող պատերազմ:
 
«Հետևելով Ադրբեջանում ստեղծվող մոբիլ զորամասերին ու զորակազմներին, տեսնում ենք, որ նրանք բավականին աշխատանք են  տարել, իսկ մեզ ասում են՝ ձմեռ էր, չենք կարողացել աշխատանք տանել: Սա ցույց է տալիս իշխանության ապիկարությունը: Այս իշխանությունը գործունակ չէ, քանզի չի կարողանում ապահովել բնակչության անվտանգությունը: Պետության տարածքային ամբողջականության համար երկրի ղեկավարությունն է պատասխանատվություն կրում, իսկ հիմա չենք տեսնում այդ պատասխանատվոթյունը»,- ասաց Պողոսյանը: 
 
Նա նկատեց՝ Հայաստանի սահմաններում տեղի ունեցողը ոչ թե լոկալ, այլ աշխարհագրական խնդիր է: «Ադրբեջանը գործելով իր դաշնակցի՝ Թորքիայի հետ, ներկայումս ավելի շուտ հետախուզական գործողությոններ են իրականացնում, որոնք շոշափում են Հայաստանի  և մեր հանրության արձագանքն այդ ամենին, արդյո՞ք հանրությունը պատրաստ է պաշտպանել իր երկրի տարածքային ամբողջականությունը: Եթե պետության կողմից տեսնում ենք կրավորական կեցվածք, ապա  ինչպիսի՞ն է  հանրության արձագանքը:
 
Իմ համոզմամբ՝ այն ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, մանրակրկիտ ուսումնասիրվում է  ոչ միայն Ադրբեջանի, այլև միջազգային գիտահետազոտական կենտրոննների կողմից՝ հասկանալու, ո՞րն է  լինելու այն կարմիր գիծը, որից հետո հայ ժողովուրդը սկսելու է պաշտպանել իր իրավունքները, և դա տալու է այն հարցի պատասխանը՝ ինչպես վարվել մեզ հետ»,- ասաց քաղաքագետը: 
 
Ըստ նրա՝ այն, ինչ տեղի է ունենում Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզում, սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի շարունակությունն, է և մեր պետությունը պետք է ադեկվատ արձագանք տա այդ ամենին, սակայն այսօր մենք այսօր ճգնաժամային իրավիճկում ենք, իսկ իշխանության կողմից մենք չենք տեսնում հակաճգնաժամային որևէ քայլ: 
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական