Հայաստանն ԱՄՆ-ից 11 մլն դոլարի փոխառություն և 350 հազար դոլարի դրամաշնորհ կստանա գյուղոլորտի համար

Հայաստանն ԱՄՆ-ից 11 մլն դոլարի փոխառություն և 350 հազար դոլարի դրամաշնորհ կստանա գյուղոլորտի համար

  • 03-06-2021 18:51:27   | Հայաստան  |  Ֆինանսներ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թ. նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված՝ Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի ֆինանսավորման համաձայնագրում փոփոխության ստորագրման առաջարկությանը:
 
Համաձայնագրի շրջանակում փոխառության գումարը կազմում է 11 մլն ԱՄՆ դոլար, իսկ դրամաշնորհը` 0.35 մլն ԱՄՆ դոլար։ Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի նպատակն է բարելավել ընտրված առավել աղքատ գյուղական տարածքների բնակչության սոցիալ տնտեսական վիճակը՝ նրանց համար ապահովելով կայուն զբաղվածության հնարավորություն և եկամուտների աճ:
 
Այն բաղկացած է 4 բաղադրիչներից` գյուղական ֆինանսավորում, գյուղական տարածքների ջրային ենթակառուցվածք, ֆերմերների իրազեկում և աջակցություն, արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում:
 
 
Նոյյան տապան   -   Ֆինանսներ