Շատերն են խոսում հայրենասիրությունից, սակայն միայն քչերն են ապրում Հայրենիքով. Ջեբրաիլի Արծիվ


Շատերն են խոսում հայրենասիրությունից, սակայն միայն քչերն են ապրում Հայրենիքով. Ջեբրաիլի Արծիվ

  • 07-06-2021 14:29:27   | Հայաստան  |  Քաղաքական

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է հատված իր եղբոր՝ Ջեբրաիլի Արծիվ` 44-օրյա պատերազմում զոհված  կապիտան Արման Պողոսյանի  նոթատետրից.  
 
«Շատերն են խոսում հայրենասիրությունից, սակայն միայն քչերն են ապրում Հայրենիքով։ Այն որակյալ քչերը, ովքեր հենց հիմա իմ ու իմ նման այլ հրամանատարների վերադասությամբ կամ ենթակայությամբ գնում են իրենց փառավոր նախնիների ոտնահետքերով․․․
Այստեղ ժամանակը շա՜տ ժլատ է, չես հասցնում կարոտել, հիշել․․․
Վերջին և միակ զգացումը, որ ունես, դա արարչական բարեհաճությամբ հրետանու արկերը թշնամու գլխին լցնելու և այդ գրողի տարած կովկասյան ուռուցքը ջնջելու արդար մղումն է։ Ընդ որում՝ ինչքան դիպուկ ես հարվածում, այնքան փառավորվում է հոգիդ․․․
Մնացյալը միայն խոսակցություններ են, դատարկաբանություններ․․․ Դեռ ոչ մեկ ռազմի դաշտում պարտվելով Հայրենիք չի՛ պահել, և ուրեմն՝ մեր ամբողջ ուժը պետք է զորաշարժենք դեպի մարտադաշտ, այլ ոչ թե մայրաքաղաքային լսարաններ ու սրճարաններ։
Մենք այստեղ կգրենք պատմություն, եթե միայն չխանգարեք, իսկ դուք հանգիստ սեփականացրեք մեր կերտած հաղթանակը»։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական