Այսօր որևէ ուժ չի պատասխանում այն հարցին` ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում. Սամվել Թադևոսյան

Այսօր որևէ ուժ չի պատասխանում այն հարցին` ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում. Սամվել Թադևոսյան

  • 07-06-2021 18:25:17   | Հայաստան  |  Քաղաքական



Այսօր հասարակության մեջ խառնաշփոթ է, որովհետև ստեղծված իրավիճակում մարդիկ դժվարությամբ կարող են կողմնորոշվել` հաշվի առնելով կատարված գործողությունները Հայաստանի նկատմամբ, ընթացող պրոցեսները և բոլորովին ոչ պարզ սպասելիքները ապագայի համար: Այս մասին Նոյյան Տապանի «Ազատ խոսափող» հաղորդաշարի ժամանակ նշեց Տեխնոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Թադևոսյանը: 
 
«Այսօր լավի ու վատի կամ վատի ու ավելի վատի ընտրության առաջ կանգնած ընտրողները շփոթության պարագայում կարող են սխալվել: Այս պահին մենք ունենք մեծ քանակությամբ կուսակցություններ, որոնք պատրաստվում են ընտրությունների, և բոլորը ձգտում են անպայման անցնել խորհրդարան, իսկ խորհրդարանում ձևավորվելիք խմբակցությունները կլինեն երկբևեռ, և հասարակության առջև խնդիր է դրված թույլ չտալ երկբևեռ և միմյանց փոխկապակցված ուժերի մուտքը ԱԺ: 
 
Անհրաժեշտություն կա երրորդ ուժի առկայությունը խորհրդարանում, որը կլինի ազգային արժեքների ու ժողովրդավարության վրա հիմնված ուժ: Այն ուժերը, որ ուզում են մտնել խորհդարան, լուրջ ասելիք չունեն: Պետք է հստակ ասել` այսօր որևէ ուժ չի պատասխանում այն հարցին, ինչու պարտվեցինք պատերազմում, ինչու ամենածանր իրավիճակում, երբ մեր զինվորները կյանքի և մահու կռիվ էին տալիս, չունեցանք լուրջ միջազգային համագործակցության դաշտ, որը կարող էր ազդել և' պատերազմի ելքի վրա, և' մեր անվտանգային հարցում: Դրա պատճառները շատ են և գոյացել են 30 տարիների ընթացքում, սակայն ծաղկուն վիճակի հասավ Փաշինյանի իշխանության օրոք», ասաց Թադևոսյանը: 
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական