Ո՞նց եք պատկերացնում պայմանական Աշոտիկի հետ գերիների փոխանակումը, հո վաղ միջնադարում չենք ապրում. քաղաքագետ


Ո՞նց եք պատկերացնում պայմանական Աշոտիկի հետ գերիների փոխանակումը, հո վաղ միջնադարում չենք ապրում. քաղաքագետ

  • 09-06-2021 16:13:40   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մի քանի ՔՊ-ականներ գերիների հետ փոխանակվելու թեման շարունակում են եւ իրենք էլ են ցանկանում փոխանակվել, որոշ ՔՊ-ականներ էլ խղճում են Մահաբերի որդուն ու հորդորում են չփոխանակվել (հուզմունքից շատերի աչքերը կինոյի այս մասում լցվում են)։
Կլոունադան շարունակվում է, սակայն պարզվում է, որ կան մարդիկ, որոնք այս ամենը լուրջ են ընդունել, կարծելով, որ նման բան տեսականորեն հնարավոր է։
 
Աբսուրդ է, որ պետք բացատրել նման բանի անհնարինությունը։ Մեր գերիներին դատարանի միջոցով թշնամին փորձում է դատել ինչ-որ հոդվածներով, որպեսզի լրջագույն միջազգային խնդիրներ չունենա եւ հիմնավորի նրանց չվերադարձնելը։ Ոնց եք պատկերացնում պայմանական Աշոտիկի հետ այդ փոխանակումը, հո վաղ միջնադարում չենք ապրում, որ պայմանական Աշոտիկին, առանց որեւէ հիմնավորման, թշնամին կարողանա ազատությունից զրկել։ Նույնիսկ Մաբուտոն նման բան իրեն թույլ չի տվել։ Եթե հաջողվի Աշոտիկին Ալիեւի ջեբը գցել, կարող եք համարել, որ միջազգային հանրությունը ոչ միայն Արցախի, այլեւ Թալիշստանի անկախությունը կճանաչի։
 
Կներեք, որ այս անհեթեթությունը ստիպված եմ բացատրել, պարզվում է դրա կարիքը կա։  Մեկն էժանագին' լակոտական PR է անում (լավ էլ անում է, հասնում է հիմարի տեղ դնել մարդկանց, եթե դա աշխատում է) մյուսներն էլ լուրջ են ընդունում ու թեման շարունակում»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն