Կան ուժեր, որ ցանկանում են Հայաստանը տեսնել Ռուսաստանի հետ ընդհանուր պետության մեջ. Հայկ Մանասյան


Կան ուժեր, որ ցանկանում են Հայաստանը տեսնել Ռուսաստանի հետ ընդհանուր պետության մեջ. Հայկ Մանասյան

  • 09-06-2021 16:55:40   | Հայաստան  |  Քաղաքական



Այս ընտրությունները հղի են նոր ճգնաժամերով, որովհետև ընտրության ոչ բոլոր մասնակիցներն են, որ Հայաստանի ինքնիշխանությունը համարում են բարձրագույն արժեք: Այս մասին Նոյյան Տապանի «Հրատապ հարցեր» հաղորդաշարի ժամանակ նշեց է բժիշկ Հայկ Մանասյանը։ 
 
Նա ընդգծեց` զգալի ֆինանսական ու զոռբայական ռեսուրսներ ունեցող խաղացողներ Հայաստանի բարօրությունը կարող են տեսնել Ռուսաստանի հետ ընդհանուր պետություն լինելու մեջ, որը ոչ մի ընդհանուր պետություն էլ չի, այլ լինելու է Խորհրդային միութայն պես մի բան: «Եթե այդ հանգամանքը չլիներ, այս ընտրությունները կարելի էր համարել պարզապես աթոռակռիվ, սակայն նման ճգնաժամի սպառնալիք կա: Ռուսաստանը հիմա փորձում է Ռոբերտ Քոչարյանով, ով էպիկենտրոնում է լուծել այդ խնդիրը: Այլ ուժեր ևս` մի քիչ Ծառուկյանը ձայն կտա, գուցե Վանեցյանը ձայն տա, չեմ բացառում նաև «Լուսավոր Հայաստանին», այսինքն եթե քոչարյանական ուժեր անցնեն խորհրդարան, կդառնա մի ուղղվածություն, որը Հայաստանը կտանի  դեպի պետական ոչնչացման: 
 
Եթե դա չստացվի, Ռուսաստանը հենց այնպես չի հանձնվելու: Առանց վնասների և ավերվածության Ռուսաստանն այստեղից չի հեռանալու, այլ ճգնաժամեր են ստեղծելու: Դրա միկրոօրինակը հիմա Սյունիքում տեսնում ենք. Ռուսաստանի կողմից Ադրբեջանն արտոնված է «չարաճճիություններ» անել, որոնք ընդամենը զգուշացում են` «հայեր, խելոք մնացեք»: Այսինքն մեզ համար պատային իավիճակ են փորձում ստեղծել»,- ասաց Մանասյանը: 
Նա կրկին շեշտեց` այս ընտրությունները միայն աթոռակռիվ չեն, և հավելեց`«ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է ասում` սա շատ լուրջ բան է և կարող է մեր գլխին մեծ փորձանք դառնալ»:
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական