Այս ընտրություններում ժողովուրդը պետք է ընտրի վատագույններից տանելիին. Հակոբ Սանասարյան

Այս ընտրություններում ժողովուրդը պետք է ընտրի վատագույններից տանելիին. Հակոբ Սանասարյան

  • 10-06-2021 18:50:04   | Հայաստան  |  Քաղաքական



Գալիք ընտրություններում ժողովուրդը կընտրի այն ուժին, որը կվերակառուցի բանակը, կամ ավելի շուտ կստեղծի բանակ, քանի որ պատերազմը ցույց տվեց, որ զինված ուժեր Հայաստանում չկա:
 
Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց  Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
 
«Այս իրավիճակում շատ կարևոր է, որ այն ուժը, որն իշխանության կգա, լինի կարող ուժ, իմանա ինչ է դիվանագիտությունը, ինչ է երկրի պաշտպանվածությունը: Հայոց բանակը պետք է վերաստեղծվի և թշնամու զինվորները հնարավորինս շուտ պետք է հեռացվեն մեր սահմաններից: Այլապես ստացվում է` այսօր մենք պետություն չունենք: Եթե թշնամին մտնում է  քո սահման, և դու ջուրը բերանդ հավաքած ոչինչ չես անում, նշանակում է, պետություն չկա, այն զինված ուժերը, որի մասին տարիներով խոսել ենք, գոյություն չունեն: Այս ընտրություններում ժողովուրդը պետք է ընտրի վատագույններից տանելիին»,- ասաց Սանասարյանը: 
 
Նա նկատեց` նախկիններին իշխանություններին ասում էինք կաշառակեր, երկիրը թալանող, բայց հետո պարզվեց, որ ավելի լավ է այդ գող ավազակը, քան հայասպանը: «Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի թշնամիներից ամենազազրելին է»,- կարծում է Կանաչների միության նախագահը: 
 
Սանասարյանը նշեց, որ ինքը հավատում է` այս ընտրություններում ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի: 
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական