Air Arabia ավիաընկերությունը Շարմ Էլ Շեյխ- Երևան- Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթեր կիրականացնի


Air Arabia ավիաընկերությունը Շարմ Էլ Շեյխ- Երևան- Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթեր կիրականացնի

  • 11-06-2021 14:02:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես.  Air Arabia ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 25-ից կմեկնարկի Շարմ Էլ Շեյխ -Երևան- Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից: 
 
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ օր:
 
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը