Որպեսզի հայրենիքը օտարի կերակուր չդարձնենք, պետք է հավաքենք հայկական չպարտվող գենը


Որպեսզի հայրենիքը օտարի կերակուր չդարձնենք, պետք է հավաքենք հայկական չպարտվող գենը

  • 11-06-2021 14:29:02   | Հայաստան  |  Քաղաքական

ԳԱԼՈՒ  Է  ՀԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԸ,
ՄԵԿ Է,  ՈՏՔԻ  ԵՆՔ  ԿԱՆԳՆԵԼՈՒ...
 
Ապրած տարիներիս  մեծ մասի  հարցերի  հարցը  ,,Հայկական հարցն,,  է  եղել:   Մի  անպատասխան միջազգային խնդիր այսօր  էլ  ինձ  հանգիստ չի տալիս:  Այդ  ինչպես  է,  որ  երկրորդ  համաշխարհային պատերազմի  ժամանակ գերմանիայի կողմից  գենոցիդի  ենթարկված  հրեաներին  գերտերությունները՝  հանձինս ԱՄՆ-ի,  Անգլիայի,  Ռուսաստանի և  ֆրանսիայի,   ապահովեցին զգալի հողատարածքով՝ պետություն  ստեղծելու,կրկնում եմ, որպես  գենոցիդի  ենթարկված  ազգի: Իսկ    առաջին  համաշխարհայինի ժամանակ  1,5 միլիոն, սեփական կենսատարածքի  վրա բնաջնջված  ազգին՝ հայերիս ոչ  միայն իրեն  հասանելիք կենսատարածքից  բաժին  չտվեցին, այլ 100 տարուց  ավել մեզ  աշխարհով  մեկ  ցիրուցան արեցին և մեր՝ տառապյալներիս  ուժով պատերազմից  հետո մեզնից  խլված մի փոքրիկ կտոր հողը՝  Արցախը  մեր  ազատագրելուց  հետո, քիչ  էր  մնում  մի  ոտնատեղ մնացած իր տան  մեջ՝ ողջ  ազգը կրկին  բնաջնջեին, 5-6 տերությունների  զենքերով  ու  ահաբեկիչներով...  Ութ ամիս է անցել, դեռ  անթաղ զոհեր ունենք,  ո՞վ  դատապարտեց  թուրք  էրդողանին  ու  Ալիևին, բացի մի երկու  անհատներից... Չմոռանամ հիշեցնել, որ հայոց գենոցիդը  կազմակերպել  էին ազգությամբ  հրեա երիտթուրքերը, իսկ Արցախը հայերիցս խլելու գործին   այս  44  օրյա  պատերազմում  անհասկանալիորեն հրետակոծում էին  նաև  ԳԵՆՈՑԻԴ  տեսած  հրեաների  ,,լորաներով,,  ու  անօդաչու կործանիչներով... մյուսների մասին բազմիցս  եմ  նշել:Եվ  ոչ  մի  միջազգային գերտերություն այդ  մահացու օրերին մեզ ձեռք  չմեկնեց, մենչև  Սփյուռքը գիշեր  ու տիվ  փողոցները չհեղեղեց  իր  բողոքներով: Ինչպես  կարելի  էր նույն ազգային ճակատագիրն ունեցող  երկու  ազգերից մեկին պարգևատրել, մյուսին  ոչնչացնել՝  իր  իսկ  հողի  վրա....Ամենահզոր  ազգն 
 ենք  եղել, ուժազրկեցին մեզ  և  թելադրեցին իրենցը,  ինչպես  այսօր: Որպեսզի  հայ  ազգը  կարողանա   որպես մարդկության  արժանավոր  տեսակ գոյատևել,  մենք  Անդրանիկ  զորավարի նման  իրար  գլխի  պետք  է հավաքենք  հայկական չպարտվող  գենը, մտածեք  այս մասին,սերունդներ...
Ասում  են հայերիցս  խլած /կամ առած/  Շուշիի   միջոցառման  օրը  Էրդողանն էլ է գալու... Ինչ  ասեմ՝  Աստծո  դատաստանի օրը  մի  օր  կգա, երանի՜  օրն  ու ժամը  իմանայի: Երբ  է այս  կեղծ  խոստումների  քարոզարշավն  ավարտվելու, որ  ազգի կոշտացած  հոգեբանական  լավայի երեսին հայտնվեն  հայ ազգի   իրական  նվիրյալները... 
Մենք  ենք տերը մեր երկրի -  սա միայն   կարգախոս  չէ, երկրում և  ոչ  միայն  երկրում  ապրող  հայերի՝  առավոտյան  աղոթք պետք  է  դառնա ամեն  օր, որպեսզի  հայրենիքը  օտարի   կերակուր  չդարձնենք...
 
գրող - հրապարակախոս 
«Մայր Հայաստան» միավորման նախագահ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական