Արման Աբովյանը զերծ մնաց «Հայաստան» դաշինքի հետ հնարավոր համագործակցությունը մեկնաբանելուց

11-06-2021 14:34:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Արմենպրես.  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկինում բացառել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը, սակայն «Հայաստան» դաշինքի հետ հնարավոր համագործակցության մասին հստակ ոչինչ չի հայտնում:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
 
«Ես կրկնում
եմ այն դիրքորոշումը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարն է արտահայտել՝ Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի հետ մենք կոալիցիա չենք ստեղծելու, դա բացառված է: Մնացած ուժերի հետ կապված բոլոր գործընթացների մասին առայժմ զերծ կմնամ խոսելուց»,- նշեց Աբովյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք իրենք որևէ կոալիցիա կստեղծեն այլ ուժի, օրինակ «Հայաստան» դաշինքի հետ:
 
Նա ընդգծեց, որ քաղաքական զարգացումներ են ընթանում և ավելորդ կարծիքներ դեռևս պետք չէ ասել:
 
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն հունիսի 20-ին: Ընթանում է նախընտրական քարոզարշավը: ԲՀԿ-ն գործող խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժ է:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 165 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար