Արման Աբովյանը զերծ մնաց «Հայաստան» դաշինքի հետ հնարավոր համագործակցությունը մեկնաբանելուց


Արման Աբովյանը զերծ մնաց «Հայաստան» դաշինքի հետ հնարավոր համագործակցությունը մեկնաբանելուց

  • 11-06-2021 14:34:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես.  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկինում բացառել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը, սակայն «Հայաստան» դաշինքի հետ հնարավոր համագործակցության մասին հստակ ոչինչ չի հայտնում:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
 
«Ես կրկնում եմ այն դիրքորոշումը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարն է արտահայտել՝ Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի հետ մենք կոալիցիա չենք ստեղծելու, դա բացառված է: Մնացած ուժերի հետ կապված բոլոր գործընթացների մասին առայժմ զերծ կմնամ խոսելուց»,- նշեց Աբովյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք իրենք որևէ կոալիցիա կստեղծեն այլ ուժի, օրինակ «Հայաստան» դաշինքի հետ:
 
Նա ընդգծեց, որ քաղաքական զարգացումներ են ընթանում և ավելորդ կարծիքներ դեռևս պետք չէ ասել:
 
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն հունիսի 20-ին: Ընթանում է նախընտրական քարոզարշավը: ԲՀԿ-ն գործող խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժ է:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը