Ու՞մ են ձեռնտու Հայաստանում «նախընտրական պայքարի» քողածածկույթի տակ հրահրվող ու նախապատրաստվող քաղաքացիական բախումները. պատմաբան


Ու՞մ են ձեռնտու Հայաստանում «նախընտրական պայքարի» քողածածկույթի տակ հրահրվող ու նախապատրաստվող քաղաքացիական բախումները. պատմաբան

  • 11-06-2021 16:00:26   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Պատմաբան, քաղաքագետ  Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
«Ու՞մ են ձեռնտու Հայաստանում «նախընտրական պայքարի» քողածածկույթի տակ հրահրվող ու նախապատրաստվող քաղաքացիական բախումները։
 
Նախևառաջ, մեր բուն թշնամիներին՝ թուրքերին և ադրբեջանցիներին, ինչպես նաև այն արտաքին ու ներքին ուժերին, որոնք ցանկանում են սրբել իրենց արյունոտ հետքերը՝ շեղելով հայության ուշադրությունը Հայաստանի դեմ 2020 թ. աշնանն սկսված ու մինչև այսօր շարունակվող ցեղասպանական ագրեսիայից։ 
 
Ավելին, քաղաքացիական բախումներ հրահրելով, փորձելու են հայ ժողովրդի մեջ խորացնել վերջին պարտությունից առաջացած (նորոգված) ազգային թերարժեքության բարդույթները, որպեսզի մեզ մոռացնել տան ոչ միայն Արցախի հարցը, այլև ընդհանրապես անկախ պետականություն ունենալու մեր ցանկությունն ու գաղափարը։ Այս անգամ, օգտվելով ՀՀ խամաճիկային քաղաքական վերնախավի մատուցած ծառայություններից, Հայաստանի պետականության ծրագրված ոչնչացումն ու հայաթափումը բարդելու են հայերի վրա, իսկ իրենք ցանկանում են այս պատմությունից չոր դուրս գալ։ 
 
Ամեն դեպքում, հնարավոր ծանրագույն զարգացումների մեղքն, առաջին հերթին, ընկնելու է օրվա իշխանության՝ փաշինյանական խունտայի վրա։ Չեմ կարծում, թե պաշտոնի հետևից վազող այդ լակոտ-լուկուտները գիտակցում են, թե ուր կարող են հասցնել երկիրը՝ հետևելով իրենց ֆյուրերիկին։
 
Իսկ ընդդիմությունը մեղավոր է թեկուզ միայն նրանով, որ այսպիսի իշխանության օրոք համաձայնվեց մասնակցել «ընտրություններին»՝ հասկանալով հանդերձ, որ հին դեմքերով հաղթանակ տանելը գրեթե անհնար է լինելու։
Կանխազգալով մոտալուտ աղետը՝ երկու տարի առաջ գրում էի, որ կործանումից խուսափելու վերջին հույսը հայկական բանակն է (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=504718120066104&id=100015837611475)։ Բայց այսօր արդեն մնում է հուսալ մեր ժողովրդի հազարամյա կենսափորձի և ինքնապահպանման սուր բնազդի վրա։ Աստված մեզ հետ»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play