Մենք 4-5 տարի ժամանակ ունենք բանակը պատրաստելու, և անհապաղ պետք է զբաղվենք դրանով. Սամվել Բաբայան

Մենք 4-5 տարի ժամանակ ունենք բանակը պատրաստելու, և անհապաղ պետք է զբաղվենք դրանով. Սամվել Բաբայան

  • 11-06-2021 16:40:50   | Հայաստան  |  Քաղաքական



Մենք չունենք բանակ. այսօր թշնամին մտնում է մեր տարածք, մենք չենք պաշտպանվում: Եթե մենք ունենայինք հզոր բանակ, րոպեների ընթացքում նրանց հարցերը լուծված կլինեին: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշոց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Ազատական կուսակցության պատգամավորի թեկնածու Սամվել Բաբայանը: Ըստ նրա` մենք 4-5 տարի ժամանակ ունենք բանակը պատրաստելու, և անհապաղ պետք է զբաղվենք դրանով:
 
«Այսօրվա ռազմական էլիտան չի կարող այնպես ղեկավարել, որ դուրս գանք այս վիճակից: Չկան մասնագետներ, եղած մասնագետներն էլ կամ իրենց տեղերում չեն, կամ ի վիճակի չեն: 1992 թվականին, երբ մենք բանակ չունեինք, մեզ հետ լուրջ չէին խոսում, 93-ին մեր հաջողություններից հետո մեզ հետ էլ սկսեցին խոսել, և մենք հզորանալով ամեն օր պարտադրեցինք մեր կամքը, և արցախյան կողմը մասնակցեց բանակցություններին որպես անկախ միավոր: Եթե հզոր բանակ ունենք, ունենք արտաքին դիվանագիտություն: Բանակն է դիվանագիտության զարգացման, տնտեսության զրագացման և մնացյալի հիմքը, բանակն է պետության հիմքը, ֆունդամենտը, եթե չկա պաշտպանություն, պետությունն էլ չկա»,- հայտարարեց նա: 
 
Խոսելով սահմանային իրավիճակի մասին` Բաբայանը կարծիք հայտնեց, թե այդ պրովոկացիաներն Ադրբեջանն անում է, որ Հայաստանը գնա դեմարկացիայի, ճամաչի Ադրբեջանի ամբողջականությունը, և ներկա փուլում Ադրբեջանն ի վիճակի չի նման խնդիներ լուծել:
 
Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքակնության վերաբերյալ իրենց կուսակցության պատկերացումներին` Սամվել Բաբայանը նշեց. «Պետք է արտաքին քաղաքակնություն վարենք` համագործակցելով և' Ռուսաստանի, և'ԱՄՆ-ի, և' Եվրոպայի հետ: Սակայն մենք ունենք դաշնակից ՌԴ-ն, և մենք պետք  է նրա հետ ունենանք ճանապարհային քարտեզ, հասկականք, որ հարցերում է ՌԴ-ն նեյտրալ լինելու, հասկանանք, թե որ երկրի հետ մինչև որտեղ ենք մենք խորանում: Բայց ասել, որ մենք ռուսամետ ենք կամ ամերիկամետ,  ես դա չեմ ընդունում: Կարող է տեղ լինել, որ մենք Թուրքիայի հետ համագործակցենք, բայց դա չի նշանակում, թե մենք թուրքացանք: Սակայն այս պահին Թուրքիան ինքը չի ցանկանում մեզ հետ հարաբերույթուն ունենալ, ինքն ունի տնտեսական և քաղաքական շահեր, որը մեզ հետ կատեգորիկ հակասում է»:
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական