8 միլիոն դրամանոց մատանի, «Range Rover Sport» ավտոմեքենա, 56 մլն դրամ, 95 հազար դոլար. Իշխան Սաղաթելյանի ունեցվածքը


8 միլիոն դրամանոց մատանի, «Range Rover Sport» ավտոմեքենա, 56 մլն դրամ, 95 հազար դոլար. Իշխան Սաղաթելյանի ունեցվածքը

  • 11-06-2021 17:05:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայկական ժամանակը գրում է. «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը 10 անշարժ գույք ունի: Նրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Երեւանում ունի 2 բնակարան, իսկ Գեղարքունիքի Գեղամավան համայնքում՝ 8 հողամաս: Անշարժ գույքերից 9-ը համատեղ սեփականություն են:
 
Որպես շարժական գույք Սաղաթելյանը հայտարարագրել է 1 ավտոմեքենա՝ 2009 թվականի արտադրության «Range Rover Sport 5.0»: Նա ունի 8 մլն դրամանոց մատանի:
 
Վերջին 1 տարում «Հայաստան» դաշինքի 2-րդ համարը 791 հազար 704 դրամ եկամուտ է ստացել «Նավասար» ընկերությունից՝ որպես աշխատավարձ:
 
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Սաղաթելյանն ունեցել է 56 մլն դրամ, 95 հազար դոլար եւ 28 հազար եվրո:
 
Նա «Ի-Մեգա Սերվիս» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ունի»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play