Քաղաքական ուժեր կան, որ ոչնչի առաջ կանգ չեն առնի, և ուզում եմ հուսալ՝ հասարակությունը թույլ չի տա նրանց հարցերն արյունով լուծել. քաղաքական մեկնաբան


Քաղաքական ուժեր կան, որ ոչնչի առաջ կանգ չեն առնի, և ուզում եմ հուսալ՝ հասարակությունը թույլ չի տա նրանց հարցերն արյունով լուծել. քաղաքական մեկնաբան

  • 11-06-2021 17:25:05   | Հայաստան  |  Քաղաքական



Ցավոք, այն քաղաքական դաշտ ասվածը, որ ձևավորվել է Հայաստանում 3 տասնամյակի ընթացքում չի համապատասխանում մեր երկրի խնդիրներին, և սա ցույց տվեց նաև պատերազմը: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց  քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ 
 
Նա նկատեց` եթե մեր քաղաքականության որակը և բովանդակությունը լիներ այլ, հնարավոր է` չհասնեինք նաև այս պատերազմական հանգրվանին, քնաի որ ավելի պատրաստ կլինեինք և ուժ կուենայինք կասեցնել պատերազմը: «Բայց բոլոր խնդիրները գալիս են 3 տասնամյակի խորքից, և հետպատերազմյան այս շրջանում ունենք այդ 3 տասնամյակի ընթացքում եղած ուժերի պայքարը` ինդուրգենցիայի նպատակով: Այսօր փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը բերել կենտրոնացնել մեկ ուժի, ավելին` մեկ մարդու վրա` Նիկոլ Փաշինյանի, և Փաշինյանն էլ, բնականաբար, փորձում է պատասխանատվությունը հասցեագրել ըստ տարբեր հասցեատերերի, և արդյունքւոմ մենք ունենք այս պատկերը»:
 
«Այս ամենը կարո՞ղ է հանգեցնել բախումի»,- դիտարկմանը Հակոբ Բադալյանը պատասխանեց.  «Ես հույս ունեմ, որ անցնելով այն պատմական, երբեմն էլ` արյունալի էջերը, որ ունեցել ենք 30 տարվա ընթացքում, գոնե մեր հասարակությունն ավելի բարձր կլինի, քան որոշ քաղաքական գործիչներ, և թույլ չի տա հարցերը արյունով լուծել: Միակ հույսը հասարակության վրա, որովհետև տեսնում ենք` քաղաքական ուժեր կան, որ ոչնչի առաջ կանգ չեն առնի: 
Մյուս կողմից, ես ուզում եմ հուսալ, որ նրանք առնվազն ունեն այն գիտակցույթունը, որ մենք հիմա այն աշխարհում չենք, որ հնարավոր է բախումներով հարց լուծել, որովհետև եթե նույնիսկ ինչ-որ մեկն այդ բախումների արդյունքում ունեցավ քաղաքական էֆֆեկտ, այդ էֆֆեկտը կարճ կտևի և նույնիսկ բումերանգի հարվածը կարող է լինել ավելի կոշտ»:
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական