Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել


Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել

  • 11-06-2021 17:32:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է ՊԵԿ քննիչի միջնորդությունը եւ կալանավորելու որոշում կայացրել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին:
 
«Հայկական ժամանակ»-ի տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 
 
Նշենք, որ Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:
 
2020 թվականի մայիսի 6-ին նրան կալանավորելու որոշում էր կայացվել, սակայն դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումը եւ գործն ուղարկել առաջին ատյան նոր քննության:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը