ԵՊՀ-ն կտրականապես դեմ է Աբովյան 52 հասցեում գտնվող գույքի օտարմանը. հայտարարություն


ԵՊՀ-ն կտրականապես դեմ է Աբովյան 52 հասցեում գտնվող գույքի օտարմանը. հայտարարություն

  • 11-06-2021 17:58:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեկ մամուլում տարածվեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի մի հարցման պատասխան, որով Կոմիտեն տեղեկացնում էր, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ Աբովյան 52 հասցեում գտնվող գույքի (ավտոկայանատեղի, 197.27 մ2) օտարման վերաբերյալ ունեն առաջարկ, որը քննարկում են շահագրգիռ կողմերի հետ։ 
 
Երևանի պետական համալսարանից հայտարարում են, որ որպես շահագրգիռ կողմի՝ Երևանի պետական համալսարանի հետ ներկա առաջարկը չի քննարկվել, և Երևանի պետական համալսարանը կտրականապես դեմ է նշված գույքի օտարմանը։ 
 
Նշենք, որ Երևանի պետական համալսարանը նախկինում երկու անգամ արդեն մերժել է նշված գույքի օտարման վերաբերյալ առաջարկությունները։ 
 
Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյան
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն