Վաղարշակ Հարությունյանն այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա

11-06-2021 18:29:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


Հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա: 
 
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից, պաշտպանական գերատեսչության ղեկավարն արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի ուղեկցությամբ ծանոթացել է կրթօջախի ուսումնական պայմաններին, պատասխանել ակադեմիայի ուսանողների հարցերին: Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել են Ճգնաժամային կառավարման ակադեմիայում իրականացվող ռոբոտաշինության, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի նախագծման ոլորտում իրականացված աշխատանքները:
 
Այցելության ընթացքում Վաղարշակ Հարությունյանը և Անդրանիկ Փիլոյանը քննարկում-խորհրդակցություն են անցկացրել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսական կազմի հետ, քննարկել ակադեմիայի և ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների փոխգործակցության հետ կապված մի շարք ծրագրեր:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 100 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար