Վաղարշակ Հարությունյանն այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա


Վաղարշակ Հարությունյանն այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա

  • 11-06-2021 18:29:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա: 
 
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից, պաշտպանական գերատեսչության ղեկավարն արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի ուղեկցությամբ ծանոթացել է կրթօջախի ուսումնական պայմաններին, պատասխանել ակադեմիայի ուսանողների հարցերին: Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել են Ճգնաժամային կառավարման ակադեմիայում իրականացվող ռոբոտաշինության, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի նախագծման ոլորտում իրականացված աշխատանքները:
 
Այցելության ընթացքում Վաղարշակ Հարությունյանը և Անդրանիկ Փիլոյանը քննարկում-խորհրդակցություն են անցկացրել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսական կազմի հետ, քննարկել ակադեմիայի և ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների փոխգործակցության հետ կապված մի շարք ծրագրեր:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play