«Զարթոնք»-ը խիստ անհրաժեշտ է համարում իր ներկայությունը ազգային ժողովում՝ որպես ազգային արժեքների պահապան


«Զարթոնք»-ը խիստ անհրաժեշտ է համարում իր ներկայությունը ազգային ժողովում՝ որպես ազգային արժեքների պահապան

  • 11-06-2021 18:40:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 5-րդ օրը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները իրենց քարոզարշավը, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, մեկնարկեցին եկեղեցուց: Ինչպես տեղեկանում ենք կուսակցությունից, այս անգամ Կենտրոնի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում օրհնություն ստանալուց հետո կուսակցության թեկնածուները շրջեցին Կենտրոնի փողոցներով, շփվեցին համայնքի բազմաթիվ քաղաքացիների հետ, լսեցին նրանց մտահոգությունները, պատասխանեցին  նրանց հուզող հարցերին։
 
Թեև ակնհայտ է հասարակության խորը հիասթափությունը քաղաքական գործընթացների նկատմամբ, բայց նաև շատ ոգևորիչ և պարտավորեցնող է, որ մեր բազմաթիվ Քաղաքացիներ,  վստահելով «Զարթոնքի»  հովանու ներքո համախմբված և տարիներ շարունակ ազգային արժեքների պաշտպանությանը լծված գործիչներին, խիստ անհրաժեշտ են համարում մեր քաղաքական ուժի ներկայությունը ազգային ժողովում՝ որպես ազգային արժեքների պահապաններ։
 
Կուսակցությունից տեղեկացնում են նաև, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները հունիսի 12-ին, առավոտյան ժամը 07:00-ին, Արաբկիր, Նաիրի Զարյան 24 հասցեում գտնվող գրասենյակից կուղևորվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների 6-րդ օրվա քարոզարշավը Շիրակի մարզում անցկացնելու։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն