Հայկական կողմը ոչ թե գնդակոծել է ադրբեջանական դիրքերը, այլ դադարեցնել է տվել ինժեներական աշխատանքները․ ՊՆ


Հայկական կողմը ոչ թե գնդակոծել է ադրբեջանական դիրքերը, այլ դադարեցնել է տվել ինժեներական աշխատանքները․ ՊՆ

  • 11-06-2021 19:26:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ինչը հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: 

Հայկական ստորաբաժանումները ոչ թե գնդակոծել են Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը, այլ միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։ 
 
Մասնավորապես, հունիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային հատվածում։ Հայկական ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ինչից հետո ինժեներական աշխատանքները դադարեցվել են։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն