Ես որոշեցի կանգնել «5165» շարժման առջևում, որպեսզի հարվածները փորձեմ ինձ վրա վերցնել. Կարին Տոնոյան


Ես որոշեցի կանգնել «5165» շարժման առջևում, որպեսզի հարվածները փորձեմ ինձ վրա վերցնել. Կարին Տոնոյան

  • 11-06-2021 19:46:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«5165» շարժումն Արարատի մարզում էր Նախընտրական քարոզարշավի 4-րդ օրը՝ հունիսի 10-ին, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները Արարատի մարզում էին։ Նախ Արարատ քաղաքի բնակիչներին ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը, ազգային պետություն կերտելու իրենց տեսլականը, որից հետո շրջեցին նաև Ազատավան գյուղում, տեղեկանում ենք շարժումից: 
 
Անհատական և ընդհանուր զրույցների ընթացքում Կարին Տոնոյանը կարևորեց հունիսի 20-ի ընտրություններին պարտադիր մասնակցությունը, քանի որ յուրաքանչյուրի ձայնը կարևոր է: 
 
Ինչպես նաև հավելեց. «Մենք հիմա պետք է հրաժեշտ տանք նախկիններին, պետք է հիմա նոր, երիտասարդ, մաքուր, լավ կրթություն ստացած, արդարության բարձր զգացում ունեցող երիտասարդները գան և երկիրը փորձեն հանել ներկայիս վատ վիճակից: Նոր ձևավորվող ուժերի համար միշտ շատ դժվար է, քանի որ նրանց փորձում են գնել, պաշտոն առաջարկել, փոխել, փչացնել: Ես որոշեցի կանգնել «5165» շարժման առջևում, որպեսզի նման հարվածները փորձեմ ինձ վրա վերցնել, քանի որ այն, ինչ եղավ ինձ հետ ամենացավոտն էր, հիմա ինձ ցավեցնելը հեշտ չէ»: 
 
«5165» շարժման քարոզարշավի հաջորդ կանգառը Արարատի մարզի մարզկենտրոնն էր՝ Արտաշատը։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն