500 հազար դոլար, 200 հազար եվրո, 30 մլն դրամ. ինչ է հայտարարագրել «Հայաստան» դաշինքի թեկնածու Արթուր Ղազինյանը


500 հազար դոլար, 200 հազար եվրո, 30 մլն դրամ. ինչ է հայտարարագրել «Հայաստան» դաշինքի թեկնածու Արթուր Ղազինյանը

  • 11-06-2021 19:55:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայկական ժամանակը գրում է. «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Ղազինյանը 500 հազար դոլար, 200 հազար եվրո եւ 30 մլն դրամ ունի: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրից:
 
Վերջինս «Հայաստան» դաշինքի 11-րդ համարն է: Նա 2 անշարժ գույք ունի՝ 1 տուն եւ 1 հողամաս Երեւանի Սեւքարեցի Սաքո փողոցում:
 
Իսկ որպես շարժական գույք Ղազինյանը հայտարարագրել է «Jaguar XJL 3.0» մակնիշի ավտոմեքենա՝ 2016 թվականի արտադրության:
 
Վերջին 1 տարում նա 22 մլն դրամ եկամուտ է ստացել որպես աշխատավարձ ԵՊՀ-ից: Ղազինյանը հանդիսանում է ԵՊՀ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play