Սկզբունքորեն մերժում ենք որևէ քաղաքական դաշինք ինչպես Փաշինյանի, այնպես էլ Քոչարյանի հետ. «Ազատ Հայրենիք»
11-06-2021 20:05:18 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը ընտրարշավի շրջանակներում 11.06-ին այցելել է Տավուշ, Ալավերդի և Ստեփանավան քաղաքները։ Նշված քաղաքներում իրականացվեցին քարոզչական երթեր։ Քաղաքացիները դիմում էին դաշինքի ղեկավարներին և թեկնածուներին իրենց հուզող հարցերով, հայտնում են «Ազատ Հայրենիք» դաշինքի մամուլի ծառայությունից:
Հարցեր ուղղվեցին կառավարողև նախկինում կառավարող ուժերի հետ համագործակցության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ։ «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պատասխանում հնչեցին հետևյալ թեզերը.
- «Մենք սկզբունքորեն մերժում ենք որևէ քաղաքական դաշինքև միավորում ինչպես Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Երկուսին էլ պատասխանատու ենք համարում Հայաստանի ներկա իրավիճակի համար և չենք տեսնում իրենցհետ համագործակցության եզրեր»։
- «Հարկ է լիովին օգտագործել միջազգային օգնություն ներգրավելու առկա հնարավորությունները երկրի տարածքի 50 տոկոսի վրա առկա կենսոլորտային արգելոցների բարելավման և նոր արգելոցների ստեղծման համար: Պետության կողմից պահպանվող վայրի բնության տարածքը պետք է լինի երկրի տարածքի առնվազն 10 տոկոսը, տարածքի 40 տոկոսի վրա անհրաժեշտ է իրականացնել անտառային տնկարկներ` նոր էկոլոգիական համալիրներ ստեղծելու համար»: