Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն


Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

  • 11-06-2021 20:57:41   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 
 
Նրա ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: 
 
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերված և Ադրբեջանի կողմից հայկական կողմիցն փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1568 է, որից 27-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play