Պարտությունը մեզ չի կոտրել և մենք պատրաստ ենք պայքարել. «5165» շարժումը Գեղարքունիքի մարզում էր

11-06-2021 21:10:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


«5165» շարժումը քարոզարշավ է անցկացրե; Գեղարքունիքի մարզում։ Քարոզարշավի 5-րդ օրը շարժման ներկայացուցիչներն այցելեցին Գավառ և Մարտունի քաղաքներ, որոնց ընթացքում քաղաքացիները ծանոթանացան քաղաքական ուժի նախընտրական ծրագրին, զրուցեցին շարժման հիմնադիրների հետ, սահմանեցին մարզի համար կենսական նշանակության առաջնահերթությունները, տեղեկանում
ենք շարժման տարածած մամու;ի հաղորդագրությունից: 
 
Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը քաղաքացիների հետ անհատական հանդիպումների ժամանակ նշեց, որ պետք է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել և մենք պատրաստ ենք պայքարել և ոտքի կանգնել: 
 
«Մենք կարևորում ենք մարդու արհեստավարժությունն ու նվիրվածությունը Հայրենիքին։ Ազգային պետության կառուցում և հզորացում հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկիրը կառավարում են ազգային նպատակներ ունեցող և այդ ամենն իրականացնելու կամք ունեցող նվիրյալներ»,-նշել է Տոնոյանը: 
 
«5165» շարժումը նպատակ ունի համախմբել ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող բոլոր կիրթ մարդկանց և ստեղծել կենսունակ պետություն։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 128 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար