ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվին և Երևանին կոչ է արել վերսկսել ղարաբաղյան բանակցությունները

11-06-2021 20:29:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Բաքվին և Երևանին կոչ է արել վերսկսել ղարաբաղյան բանակցությունները, հայտնում է Ազատություն ռադիոկայանը
 
«Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության աճը վկայում է, որ չլուծված հարցերը լուրջ մարտահրավեր են մնում միջազգային խաղաղությանն ու կայունությանը»,- այսօր ասել է նա տեսակապով ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսին առընթեր Հելսինկյան կոմիտեի հանդիպմանը, որը նվիրված է «ԵԱՀԿ-ն Շվեդիայի նախագահության»
առաջնահերթություններին և առկա զարգացումներին։
 
Նա նշել է, որ անհրաժեշտ է թուլացնել հայ-ադրբեջանական լարվածությունը և կողմերի միջև երկխոսություն սկսել վերականգնելու բանակցությունները` քաղաքական կայուն կարգավորման հասնելու համար, միջազգային օրենքներին համապատասխան, որպեսզի լուծվեն նաև հումանիտար և մարդու իրավունքների խնդիրները։
 
Անն Լինդեն ասել է, որ խնդիրները լուծելու համար ԵԱՀԿ Մինսկի խումբը լավագույն ձևաչափն է։ «Ես լիովին աջակցում եմ համանախագահների և իմ ներկայացուցչի ջանքերին հակամարտության կարգավորման համար»։
 
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կարողացավ հասնել կրակի դադարեցմանը։ «Ռուսաստանը ակտիվ դեր է խաղում տարբեր ոլորտներում, օրինակ` Լեռնային Ղարաբաղի հարցում։ Փաստ է, որ Ռուսաստանը կարողացավ հասնել կրակի դադարեցմանը։ Կցանկանայի ուշադրության դարձնել ոչ միայն երկու հազար ռուսաստանցի զինծառայողների տեղակայմանը, այլ նաև, որ ԵԱՀԿ-ն, միջազգային հանրությունը ևս դերակատարություն ունենան»,- ասել է նա, հույս հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են առաջընթացի հասնել և հանդես գալ կրեատիվ առաջարկներով։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 118 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար