Վահագնի թաղամասում բռնկված հրդեհը մարվել է. ՀՀ ԱԻՆ


Վահագնի թաղամասում բռնկված հրդեհը մարվել է. ՀՀ ԱԻՆ

  • 12-06-2021 09:41:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 11-ին, ժամը 20։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասում՝ ռեստորանային համալիրի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակի խճուղու թիվ 7 հասցեում գտնվող «Հար Մարկետ» մթերային խանութում (մոտ 150 քմ)։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը ։
 
Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է Թիվ 2 կանչի․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։51-ին, մարվել՝ 23։44-ին։
 
Այրվել են «Հար Մարկետ» մթերային խանութի մոտ 130 քմ հատվածը, 400 հակ անասնակեր, մոտակայքում կայանած «Nissan Tiida» և «Nissan Versa» մակնիշների ավտոմեքենաները։
 
Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Ա․ Գասպարյանը։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն