Ռուսաստանն այլեւս փաստարկ չունի․ բլիցկրիգը չստացվեց

12-06-2021 09:59:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
lragir.am.  ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, խոսելով ապաշրջափակման գծով եռակողմ հանձնաժողովի աշխատանքները վերսկսելու անհրաժեշտության մասին, ասել է․ «Հայաստանը կարող է հնարավորություն ստանալ օգտագործել ադրբեջանական նավահանգիստները
Կասպից ծովում՝ Կենտրոնական Ասիայի երկրներ կամ Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի Հայաստան բեռների տեղափոխման համար»։
 
Ըստ երեւ
ույթին, Ռուսաստանն այլեւս չունի փաստարկներ։ Ինչի՞ համար են պետք ադրբեջանական նավահանգիստները, եթե Հայաստանը կարող է Կասպից ծով դուրս գալ Իրանով։ Առավել եւս, որ Ռուսաստանի փոխվարչապետն ասում է, որ «Հայաստանը կվերածվի Պարսից ծոցի իրանական նավահանգիստները Սևծովյան նավահանգիստներին, ինչպես նաև Բալթիկայում և Խաղաղ օվկիանոսում գտնվող ռուսական նավահանգիստներն իրար կապող խոշոր միջազգային տրանսպորտային հանգույցի»։ Մինչ օրս Մոսկվան չէր խոսում Հյուսիս-Հարավ ճանապարհի մասին։ Ռուսաստանը, հիշատակելով Հայաստանի համար կենսական այդ ճանապարհը, փորձում է փաստարկներ գտնել՝ «ապաշրջափակման» իր տարբերակը Հայաստանին պարտադրելու համար։
 
Մոսկվան այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչ կարող է տալ Հայաստանին իր տարբերակով «ապաշրջափակումը»։ Փաստարկների բացակայությունը ցույց է տալիս իսկական նպատակները՝ վերասկողություն հաստատել մի տարածաշրջանում, որի բանալին Հայաստանում է։ «Այդ խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է», ասել է Օվերչուկը։ Մոսկվան փորձում է տիրանալ այդ բանալիներին։
 
Օվերչուկը փաստացի խոստովանում է, որ Հայաստանի «անվտանգության միջանցքների» բաժանման «բլիցկրիգը» չստացվեց, Իրանի եւ Արեւմուտքի դիմադրության շնորհիվ։ Եվ Մոսկվան անցնում է ավելի «երկարատեւ» պլանի։ 
 
ՌԴ փոխվարչապետի խոսքով, բոլոր հին հաղորդուղիներն անսարք վիճակում են, բացի այդ, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, անցման կետեր, մաքսակետեր, այն ամենն, ինչ անհրաժեշտ է»։ «Երբ գտնվեն բոլոր լուծումները, իսկ Ադրբեջանը և Հայաստանը որոշեն, որ պատրաստ են դրանք կյանքի կոչել, այդ ժամանակ հնարավոր կլինի շարունակել ճանապարհների վերականգնումը, ապա՝ տրանսպորտային կապերի վերսկսումը», ասել է Օվերչուկը:
 
Մեկնաբան Նաիրա Հայրումյան 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 71 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար